Ձեր արեվային ապագան
Սոլար Հոլդինգ ՍՊԸ
Սոլար Հոլդինգն արևային էներգետիկ կազմակերպություն է, որը զբաղվում է արևային կայանների և ջրատաքացուցիչների ներմուծմամբ, վաճառքով և տեղադրմամբ։
Ընկերությունն իր ակտիվ գործունեությունը սկսել է 2020 թ․, մարտի 17-ից։ Շեշտը դրված է որակի վրա, որը կփաստեն մեր հաճախորդները։
Արևային կայանները (վահանակները) տեղադրվում են Q-Sun և Longi ֆիրմայի, որոնք չունեն իրեն մրցակից այլ վահանակներ։ Փոխակերպիչները (Ինվերտորը) տեղադրվում է Solis և Huawei ֆիրմաների։
Սոլար Հոլդինգն հանդիսանում է Q-Sun սոլար վահանակների պաշտոնական ներկայացուցիչը Կովկասյան տարածաշրջանում։
Դեկտեմբերի 1-ից հունվարի 30-ը ընկած ժամանակահատվածում արևային կայան գնած հաճախորդները մասնակցեցին BYD E2 էլեկտրոմոբիլի խաղարկությանը։
Հաղթող ճանաչվեց Գոհար Իսաջանյանը՝ ք․ Արարատից։
2025 թվականի հոկտեմբերի 15-ին Solar Holding ընկերությունն, ի դեմս ընկերության հիմնադիր Իգոր Ավակյանի, իր մասնակցությունն ունեցավ Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող միջազգային Կանտոնի ցուցահանդեսին (China Import and Export Fair)։
Մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու մեր արևային էներգետիկ լուծումները, ուսումնասիրելու միջազգային շուկայի միտումները և հաստատելու նոր համագործակցություններ՝ ուղղված կայուն էներգետիկ զարգացմանն ու նորարարությանը։
Ցուցահանդեսի շրջանակում կայացան մի շարք կարևոր հանդիպումներ։
Մասնավորապես՝ Սոլիսի ներկայացուցիչների հետ քննարկումներն անցան կառուցողական մթնոլորտում։ Ներկայացրեցինք մեր առաջարկներն ու համագործակցության խորացման տարբերակները։ Առանձնացվեցին մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց մասին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Իմանալ ավելին
Ինչու՞ արևային էներգետիկա
![]()
Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ աղբյուրներից ամենամեծն և անսպառն է: Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել ինչպես էլեկտրական այնպես էլ ջերմային էներգիաների: Արևային էներգիան ջերմայինի փոխակերպելու արդյունավետությունը կազմում է շուրջ 70%, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում շուրջ 22%-ի: Արևային էներգիայի օգտագործումը ունի մի շարք առավելություններ, որոնք հատկապես գրավիչ են դարձնում ոլորտը թե՛ ներդրումային , թե՛ սոցիալական տեսանկյունից։ Այսպիսով, յուրաքանչյուր տիպի սպառողի համար արևային էներգիայի անցումը կարող է դառնալ խնայողության և կայուն զարգացման լավագույն տարբերակ։
Այսպիսով, ինչու՞ արևային էներգետիկա ՝
- Էներգիայի անսահամանափակ, վերականգնվող և մաքուր աղբյուր
- Անկախություն գազի և էլեկտրէներգիայի թանկացումներից՝ երկարաժամկետում
- Բնապահպանական մեծաթիվ օգուտներ․ այդ թվում CO գազի արտանետումների կրճատում, անապատացած հողերի օգտագործում,գլոբալ տաքացման դեմ պայքար
- Կայուն, նվազագույն ռիսկերով և երկարաժամկետում առավելագույն խնայողությամբ ներդրումների հնարավորություն։
- Սոցիալական օգուտներ, այդ թվում կենսապայմանների բարելավում ՝ կենցաղային խնդիրների լուծման և խնայողությունների միջոցով։
Ծառայություններ
Բարձր
որակ
Անհատական
մոտեցում
Սեղմ
ժամկետներ
Պրոֆեսիոնալ
թիմ
Երկարամյա
փորձ
Մատչելի
գներ
Բարձրորակ
նյութեր
Տեխնիկական
սպասարկում
Մեր աշխատանքներից
10․12 կվտ/ժ
10․12 կվտ/ժ
Կայանը տեղադրվել է գյուղ Խաչիկում, այն ունի 10,12 կվտ/ժ դրվածքային հզորություն։ Կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 15,000 կվտ։ Տեղադրվել է Longi ֆիրմայի վահանակներ, որոնք աշխարհում թոփ 1 տեսակն են։
Բոլոր աշխատանքները

















